• English
  • Հայերեն
Նիդերլանդների Թագավորությունում ՀՀ դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Հայաստանի նվերը Խաղաղության Պալատին
  • Երկկողմ հարաբերություններ
    • Նիդերլանդների Թագավորություն
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ

Դեսպան Տիգրան Բալայանի հանդիպումը CDA կուսակցության արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամների հետ

06 հոկտեմբերի, 2021

Հոկտեմբերի 5-ին դեսպան Տիգրան Բալայանն ընդունեց Նիդերլանդների «Քրիստոնեա-դեմոկրատական կոչ» (CDA) կուսակցության արտաքին հարաբերությունների հանձնախմբի անդամներին՝ նախագահ, Եվրախորհրդարանի նախկին պատգամավոր Վիմ ֆան դե Կապմի գլխավորությամբ։ 

Հանդիպման սկզբում դեսպանն անդրադարձավ հայ և նիդերլանդացի ժողովուրդների դարավոր առնչություններին,  բոլոր ուղղություններով դինամիկ զարգացող երկկողմ հարաբերություններին և հաջորդ տարի նշվելիք դիվանագիտական հարաբերությունների 30-րդ տարեդարձի շրջանակներում նախատեսվող միջոցառումներին։ 

Խոսելով Կովկասյան տարծարաշրջանում առկա լարված իրավիճակի մասին՝ Տ. Բալայանը ներկաներին պատմեց Արցախի դեմ ադրբեջանա-թուրքական ագրեսիայի հետևանքով ստեղծված պայթունավտանգ իրողոթյունների, Ադրբեջանի՝ ստանձնած պարտավորությունների կատարումից հրաժարվելու, միջազգային հումանիտար իրավունքի ոտնահարումների և կատարած ռազմական հանացագործությունների մասին։ 

Դեսպանն ընդգծեց Ադրբեջանի ռազմակաքաղաքական ղեկավարության, հայ ռազմագերիների գործերով շինծու վճիռներ արձակած դատավորների նկատմամբ ԵՄ պատժամիջոցներ սահմանումն որպես միակ արդյունավետ միջոց՝ խաղաղությանը և տարածաշրջանի ժողովուրդների միջև վստահության և հաշտության մթնոլորտի ձևավորմանը նպաստելու համար։

Այս առումով դեսպան Բալայանը կարևորեց  Նիդերլանդների խորհրդարանի կողմից ընդունված մեկ տասնյակից ավելի բանաձևերը և հատուկ ընդգծեց CDA կուսակցության նախաձեռնություններն ու հետևողական աջակցությունը դրանց՝ հույս հայտնելով, որ Նիդերլանդների նոր կառավարությունն անհրաժեշտ քայլեր կձեռնարկի դրանց դրույթները կյանքի կոչելու համար։

Հանդիպմանն ակտիվ քննարկում ծավալվեց Նիդերլանդներում ներքաղաքական զարգացումների, երկկողմ օրակարգի և համագործակցությունը քաղաքական, առևտրատնտեսական և կրթական ոլորտներում զարգացնելու վերաբերյալ։

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Johan de Wittlaan 5, 2517 JR, The Hague, Kingdom of the Netherlands, Հեռ.` +31 703311002

Նիդերլանդների Թագավորությունում ՀՀ դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: